Հասարակություն Պատահարներ 

Գյումրիում 52-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնին

analitik.am

Այսօր՝ հունվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 XV 221 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի 11Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրիի բնակիչ, 13-ամյա Աստղիկ Ա-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց։

Դեպքի վայր է ժամանել ճանապարհային ոստիկանությունը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից