Հասարակություն 

Դպրոցականը հարվածել է ուսուցչուհուն ականջակալի պատճառով

Մոսկվայի դպրոցներից մեկում 8-րդ դասարանի աշակերտը հարվածել է ուսուցչուհուն: Այս մասին հայտնում է Московский комсомолец-ը:

Դեպքը տեղի է ունեցել ֆիզիկայի դասաժամին, երբ դեռահասը ականջակալով երգ լսելիս է եղել: Ուսուցչուհու դիտողություններին նա չի արձագանքել, որից հետո ուսուցչուհին քաշել է նրա ականջակալից, որի լարը վնասվել է: Դա զայրացրել է աշակերտին, որը հարվածել է ուսուցչուհու դեմքին, ապա ձեռքին: Շուրջն ավիրող աշակերտին հանգստացնել կարողացել է միայն նրա տատը:

Ուսուցիչները պատմել են, որ 2 տարի միևնույն դասարանում մնացած աշակերտի հետ հաճախ են խնդիրներ առաջանում:

Նույն շարքից