Հասարակություն 

Ճնշումներ են իրականացվում Մանվել Գրիգորյանի՝ զինծառայող թոռան նկատմամբ, ով կրում է Վազգեն Սարգսյանի անունը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է․ «Պարզվում է՝ գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ տարբեր բնույթի ճնշումները զուտ նրա անձով չեն սահմանափակվում: Ճնշումների, սադրանքների շարքը հասել է նաև նրա թոռներին:

«Փաստի»՝ ՊՆ աղբյուրի փոխանցմամբ, Գրիգորյանի թոռներից մեկը՝ Վազգեն Գրիգորյանը, ծառայում է զինված ուժերում, և իշխանությունները տարբեր միջոցներով անընդհատ բարդ իրավիճակներ են ստեղծում՝ փորձելով տղային ներքաշել տարբեր հորինված պատմությունների մեջ. անընդհատ ցուցադրաբար ստուգում են նրան, զրույցներ ունենում՝ ակնարկներով հիշեցնելով նրա պապին վերագրվող հանցագործությունները:

Նպատակը տղային հունից հանելն է՝ դրա բոլոր հետևանքներով: Նույն աղբյուրի փոխանցմամբ, բարեկամները անընդհատ այցելում են զինվորին, հանգստացնում, որպեսզի տղան սադրանքների չտրվի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից