Տնտեսական հարցերով Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը կարող է դառնալ առաջին փոխվարչապետը Միխայիլ Միշուստինի կառավարությունում։ Այս մասին հայտնում է Լենտան։
Այժմ առաջին փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը Անտոն Սիլուանովն է։
Բելոուսովն արդեն աշխատել է նախարարների կաբինետում. 2012 թվականի մայիսից մինչև 2013 թվականի հունիսը, երբ Դմիտրի Մեդվեդևը կառավարության ղեկավարն էր։ Բելոուսովը ղեկավարում էր տնտեսական զարգացման նախարարությունը։