Հասարակություն 

Iphone-ի տուփից կհեռացնեն անվճար ականջակալները

Barclays-ի վերլուծաբանները բացահայտել են iPhone սմարթֆոնների որոշ առանձնահատկություններ, որոնք թողարկվելու են 2020 և 2021 թվականներին։ Այս մասին հայտնում է Լենտան։

Barclays-ի մասնագետները կանխատեսել են, որ 2021 թվականին անվճար լարային ականջակալները կհեռացվեն  iPhone-ի ամբողջական տուփից: Դա պայմանավորված է նրանով, որ նոր սերիայի մեկ կամ բոլոր սմարթֆոնները սովորական Lightning-ի փոխարեն կստանան USB-C: Վերլուծաբանները կարծում են, որ նման փոփոխությունները կապված են լիցքավորիչների ստանդարտացման մասին ԵՄ օրենքի հետ։

Նույն շարքից