Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները բնութագրել է Ռուսաստանի նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինին։ Այս մասին հայտնում է Լենտան։
«Նա խելացի, ակտիվ և կոնկրետ անձնավորություն է»,-նշել է հաղորդավարը:
Պոզները հավելել է, որ ճանաչում է Միշուստինին, չնայած ոչ այնքան լավ: Նրա խոսքերով Դաշնային հարկային ծառայության գլխամասում պաշտոնյայի աշխատանքի ընթացքում գերատեսչությունը կատարելապես գործել է:
Լրագրողը նաև գնահատել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկրի կառավարությունն ամբողջ կազմով փոխելու որոշումը: Ըստ Պոզների, փոփոխությունը պայմանավորված է կառավարության աշխատանքից պետության ղեկավարի դժգոհությամբ․ «Այն պաշտոնը, որում նա նշանակեց Մեդվեդևին, միայն հաստատում է դա»,-ասել է հաղորդավարը: