Հայաստան Քաղաքական 

Ինչ են հասկացնում միլիարդատեր Սամվել Կարապետյանին. «Դալմա Գարդեն մոլի» մասով տեղի ունեցածը պարզապես լավ սարքած շոու էր. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Օրեր առաջ կայծակնային արագությամբ տեղեկություններ տարածվեցին, թե «Դալմա Գարդեն մոլ» առեւտրի կենտրոնում ցնցումներ են եղել: Ահազանգի հետքերով ԱԻՆ-ից դեպքի վայր էին ժամանել: Իսկ մինչ փրկարարների ժամանումը, առեւտրի կենտրոնից տարհանել էին աշխատակիցներին եւ հաճախորդներին:

«Իրավունքի» աղբյուրների պնդմամբ՝ տեղի ունեցածը պարզապես լավ սարքած շոու էր, որի նպատակը մեկն էր՝ վերեւներից փորձում են «Դալմա Գարդեն մոլ»-ի սեփականատեր «Տաշիր Գրուպ» ընկերությանն ինչ-որ բան հասկացնել, իսկ աշխատողներին հորդորում՝ նոր աշխատանք փնտրել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից