Միջազգային Քաղաքականություն 

Մեդվեդևը, հրաժարականից անմիջապես առաջ, հրամայել է բյուջեից դուրս գրել 127 միլիարդ ռուբլի

analitik.am

Հունվարի 15-ին, Ռուսաստանի վարչապետի պաշտոնից հեռանալուց անմիջապես առաջ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել միջուկային «Лидер» սառցահատի կառուցման համար բյուջեից 127 միլիարդ ռուբլի հատկացնելու մասին: Այս մասին հայտնում է Լենտան։

Նշվում է, որ հրամանը հանձնարարվել է կատարել «Звезда» գործարանին: Նավը, որը կդառնա աշխարհի ամենահզոր սառցահատը, պետք է հանձնվի 2027 թվականին։ Այն կիրականացնի շուրջօրյա նավարկություն Հյուսիսային ծովով:

Նույն շարքից