Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ում հայտնել են, թե քանի զինծառայող է տուժել ամերիկյան բազաներին իրանական հարվածի արդյունքում

analitik.am

Իրաքում ամերիկյան բազաներին իրանական հարվածի արդյունքում 11 զինծառայող է տուժել: Այս մասին հայտնում է Defense One-ը՝ հղում անելով ամերիկյան զինվորական աղբյուրներին:

Տուժածներից շատերի մոտ ուղեղի ցնցում կա: Զինվորականներին տեղափոխել են Քուվեյթում ու Գերմանիայում գտնվող հոսպիտալներ: Այնտեղ նրանք հետազոտության կենթարկվեն ու բուժման կուրս կանցնեն:

Հունվարի 9-ին իրանցի գեներալ Ամիր Ալի Խաջիզադեն Իրաքում ամերիկյան բազաներին հացսված հարվածի արդյունքում զոհերի բացակայությունը բացատրել են նրանով, որ Թեհրանը չի ցանկանում սպանել ամերիկացի զինծառայողներին, այլ ցանկացել է նյութական վնաս պատճառել:

 

Նույն շարքից