Հասարակություն Տեսանյութեր 

Թբիլիսիի ռեստորաններից մեկում ադրբեջանցի պաշտոնյան հայկական երգի պատճառով ծեծել է երաժիշտներին /տեսանյութ/

analitik.am

Թբիլիսիի ռեստորաններից մեկում «Девочка стоп!» երգի պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել: Արսեն Շախունցի երգը դուր չի եկել ռեստորանի մշտական այցելու Վրաստանում ադրբեջանական դեսպանատան կցորդ Վուգար Մամեդովին:

Երգը լսելուց հետո ադրբեջանցի պաշտոնյան նախ հայհոյել, ապա սկսել է հարվածներ հասցնել երաժիշտներին:

Դեպքի վայր հասած ոստիկանները չեն կարողացել ձերբակալել ադրբեջանցուն, քանի որ նա դիվանագիտական անձեռնմխելիություն ունի:

Հիմա ծեծի ենթարկված երաժիշտները պահանջում են կցորդին արտաքսել երկրից: Նրանց խոսքերով, Վրաստանում Ադրբեջանի դեսպանը տվել է իր համաձայնությունն այդ մասով:

Նույն շարքից