Հասարակություն 

Կալանքից ազատելու օրը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակն ավելի էր վատացել. Արման Թաթոյան

analitik.am

Մանվել Գրիգորյանը «Նաիրի» ԲԿ տեղափոխվել էր հունիսի 7-ին՝ նաև մեր հայտարարությունից հետո: Ընդ որում, իմ հայտարարությանը հաջորդել էր Եվրոպական դատարանի նույն հիմքերով գնահատականը, որ քրեակատարողական հիմնարկի պայմանները բավարար չեն պատշաճ բուժումը կազմակերպելու համար: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը:

Թաթոյանը նշեց, որ հունիսից հետո, ինչպես մյուս կալանավորված անձանց դեպքում, մշտապես այցելություններ են եղել Գրիգորյանին, հարցն ուշադրության կենտրոնում են պահել, կապ պահպանել փաստաբանների, բժիշկների հետ. «Վերջին շրջանում վիճակը վատացել էր: Ես երկու իրար հաջորդող օրերի ընթացքում հայտարարություններ արեցի այն մասին, որ առողջական վիճակը կայուն ծանր է: Մենք այդ հետևությանը եկանք բժիշկների հետազոտության հիման վրա, փաստաբանների հետ զրույցից ու փաստաթղթերը ստուգելուց հետո: Կալանքից ազատելու օրը նրա առողջական վիճակն ավելի էր վատացել»:

ՄԻՊ-ն ասաց, որ խափանման միջոցը փոխելու որոշումը դատարանն է կայացրել, ՄԻՊ-ը կապ չունի: Մանվել Գրիգոյանը շարունակում է բուժում ստանալ, իսկ ՄԻՊ-ը կհետևի:

Նույն շարքից