Հասարակություն 

Երիտասարդ բլոգերն ուղիղ եթերում պատահաբար կրակել է իր վրա և մահացել

analitik.am

Հնդկաստանում 18-ամյա բլոգեր Կեշավ Կումարը պատահաբար սպանել է իրեն՝ օգտագործելով մոր զենքը TikTok սոցիալական ցանցի համար տեսահոլովակ նկարահանելիս: Ըստ Hindustan Times-ի՝ դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում գտնվող Ութար Փրադեշ նահանգի գյուղերից մեկում:

Ըստ ոստիկանության, հունվարի 13-ին Կումարը մորից զենք է խնդրել, որի համար նա արտոնագիր ունի․ «Սկզբում ես հրաժարվեցի, բայց երբ նա պնդեց և շարունակեց համոզել, ես տվեցի նրան զենքը»,-բացատրել է դեռահասի մայրը՝ Սավիտրի Դևին:

Որոշ ժամանակ անց կինը կրակոցի ձայն է լսել: Նա վազել է խոհանոց և տեսել հատակին ընկած իր որդուն: Երիտասարդ բլոգերը շտապ հոսպիտալացվել է, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրան:

Մայրը հավաստիացրել է, թե չի իմացել, որ զենքը լիցքավորված է եղել: Հակառակ դեպքում, ըստ նրա, երբեք իր որդուն զենք չէր տա: Ոստիկաններն ավելացրել են, որ ընտանիքը հրաժարվել է դատաբժշկական փորձաքննություն անցկացնել:

Նույն շարքից