Հասարակություն 

Ուղևորատար ինքնաթիռները հրաշքով խուսափել են բախումից

analitik.am

Qantas ավիաընկերության երկու ուղևորատար ինքնաթիռները թռչել են միմյանց ծայրահեղ մոտ, և մի կերպ խուսափել բախումից: Այս մասին գրում է Independent-ը:

Դեպքը տեղի է ունեցել Սիդնեյի օդանավակայանում անցած տարվա օգոստոսին, բայց դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա: Տեղի ունեցածի պատճառը եղել է օդանավակայանում գործող հերթապահության փորձաշրջան անցնող կարգավարի գործողությունները: Նա սխալմամբ A330-ին թույլ է տվել թռչել, չնայած այն բանին, որ Boeing 737-ը պատրաստվել է վայրէջք կատարել նույն թռիչքուղու վրա:

Գնահատելով իրավիճակը, կարգավարը շտապ հրահանգել է վայրէջք կատարող ինքնաթիռին կատարել երկրորդ պտույտը: Արդյունքում՝ ինքնաթիռներն օդում մոտեցել են իրար, նրանց միջև հեռավորությունը կազմել է 150 մետր։ A330 ինքնաթիռում աշխատել է նախազգուշացման համակարգը։

Դրանից հետո փորձաշրջան անցնող կարգավարը, ինքնաթիռների միջև հեռավորությունը մեծացնելու համար, Boeing 737-ի օդաչուին հանձնարարել է մասնակի շրջադարձ կատարել, իսկ երկրորդ ինքնաթիռի հրամանատարն ինքնուրույն որոշում է կայացրել թռիչքի ժամանակ փոխել թեքման անկյունը: Արդյունքում՝ առաջին ինքնաթիռն ուղևորվել է Մելբուրն, իսկ երկրորդը՝ ապահով վայրէջք կատարել:

Նույն շարքից