Միջազգային Քաղաքականություն 

Հայտնի է Դմիտրի Մեդվեդևի ապագա ծրագրերը

analitik.am

ՌԴ վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Դմիտրի Մեդվեդևը կարող է կուսակցությունը տանել դեպի ընտրություններ՝ դառնալով նախագահի իրավահաջորդը կամ որևէ այլ պաշտոն զբաղեցնել: Նախկին Կառավարության ղեկավարի հնարավոր ծրագրերը բացահայտել են «Կոմերսանտ»-ի աղբյուրները։

Ըստ «Միասնական Ռուսաստան» կուսակցության բարձրաստիճան անդամի, այժմ Մեդվեդևի առջև բացվում են նոր հեռանկարներ, քանի որ այն բացասականը, որը նրան ուղեկցում էր վարչապետի պաշտոնում, կվերանա:

Իր հերթին, սոցիալական, տնտեսական և քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Դմիտրի Բադովսկին ասել է, որ Մեդվեդևը կակտիվացնի իր կուսակցական աշխատանքը․ «Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքներին հետևելով, և դա բավականին թռիչքային կլինի, Մեդվեդևի համար կբացվեն կարիերայի այլ ուղիներ»,-ասել է նա:

Նույն շարքից