Բարի օր Հասարակություն 

Հայաստանում ԵՄ դեսպանը չի բացառում, որ մեր երկրում առանձին դեպքերում կարող է ճնշում լինել այս կամ այն ԶԼՄ-ի վրա

Հայաստանում կա ԶԼՄ-ների մեծ ազատություն: Իհարկե կլինեն ինչ-որ դեպքեր և լինում են նեղ իրավիճակներ, որոնցում կարող է ճնշում լինել այս կամ այն լրատվամիջոցի նկատմամբ, ինչը մենք տեսնում ենք ցանկացած երկրում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը:

«Իմ իսկ երկրում նույնը պատահում է: Մենք դա չենք կարող բացառել: Մենք այսօր նաև դիտարկում ենք ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի կառավարության հետ որոշակի աշխատանք կատարելու հնարավորությունը»,-ասաց դեսպանը:

Վիկտորինի խոսքերով, կարողությունների զարգացման խնդիր կա. «Մենք դիտարկում ենք նաև այն, թե ինչպես կարող ենք օգնել լրագրողների վերապատրաստմանը: Այստեղ կա նաև էթիկայի, պատասխանատու գործելակերպի, պատասխանատվության գիտակացման խնդիր, որը ոչ միշտ է ճիշտ: Դուք մեզ միշտ կտեսնեք ԶԼՄ-ների ազատությունը կարևորող սուբյեկտի դերում: Բազմաթիվ ծրագրերի մեջ մենք՝ ինքներս ենք լրատվամիջոցներին ներգրավվում որպես կարևոր հսկիչների, մենք կարևորում ենք ազատությունը: Սակայն կա նաև հարցի մյուս կողմը՝ ԶԼՄ-ների պատասխանտու գործելու անհրաժեշտությունը»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից