Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանի շարժի ժամանակ ծխախոտն աչք չէր ծակում, հիմա ծակո՞ւմ է. Քաղաքացին պատասխանեց Նիկոլ Փաշինյանի գրառմանը

analitik.am

Մսավաճառները կրկին կառավարության մոտ բողոքի ակցիա են անում ու պնդում, որ հավաքվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ժողովրդի ասածը չի եղել. «Որոշումները կայացրել են առանց ժողովրդի, այդպես չի լինելու»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Քաղաքացին նաև պատասխանեց Նիկոլ Փաշինյանի գրառմանը, ով խոսել էր հավաքի մասնակիցների մասին՝ հայտարարելով, որ վերջիններս հեռացել են՝ հավաքի վայրում թողնելով ծխախոտի մնացուկներ. «Այդ նույն սիգարետներն իրա շարժի ժամանակ, երբ մենք մի մարդու նման կանգնած ենք եղել, եղել են: Այն ժամանակ աչք չէր ծակում, հիմա ծակո՞ւմ է»:

Ակցիայի մասնակիցը հայտարարեց, որ այսօր ժողովուրդը պատրաստ է նույնիսկ ճանապարհ փակել, ինչը ժամանակին արվեց Նիկոլ Փաշինյանի համար:

Քաղաքացին պնդեց, որ համաձայն չեմ ՍԱՊ-ի ներկայացրած թվերի ու հաշվարկների հետ. «Նրանց հաշվարկներն ու ասածներն իրար հետ չեն բռնում: Այսօր ոչ մի գյուղացու ձեռք չի տալիս ծրագիրը, որը կա: Մարդկանց դրել են տուպիկի մեջ: Ոչ մի գյուղացի հնարավորություն չունի իր անասունը տեղափոխելու սպանդանոց ու վճարելու պահանջվող գումարը: Վաղը մյուս օր անասանապահությունը վերանալու է»:

Ակցիայի մասնակիցը հայտարարեց, որ սպանդանոցները չպետք է աշխատեն, քանի որ գյուղացիները հնարավորություն չունեն այդպես ապրելու. «Մենք համոզված ենք, որ սպանդանոցներն ավելի շատ գումար են ուզելու, քան՝ նշված է»:

Ակցիայի մասնակիցները պնդում են, թե իրենց ասածը չլինի, ճանապարհներ են փակելու:

Նույն շարքից