Հասարակություն Տեսանյութեր 

Թող փորձի ակտ գրողը մտնի իմ տուն, կփռեմ ասֆալտին, ցուլին կդնեմ կողը, հլը չեն ճանաչում ինձ. Ակցիա կառավարության մոտ

Մսավաճառները կրկին բողոքի ակցիա են անում կառավարության մոտ: Նրանք դեմ են սպանդանոցների գործունեությանը, պնդում են, որ հնարավորություն չունեն իրենց անասուններին տեղափոխելու սպանդանոց ու վճարելու պահանջվելիք գումարը:

Բացի դրանից, ակցիայի մասնակիցներից մեկի խոսքերով, «բոյնիներում» անասուններին սպանում են հոսանքով, արյունը մնում է մեջը, միսը սևանում. «Որ մի ղասաբը կվեկալի հոսանքի խփած միսը»:

«Միսն արմատուրա չէ, մորթեցիր, 24 ժամ ժամանակ ունես վաճառելու համար: Մսի վաճառքը շատ բարդ է: Միս վաճառողի ու գնողի հետ պետք է զրուցեին, հետո որոշումներ կայացնեին»,-ասաց քաղաքացին՝ հավելելով, որ գալիս ու ակտեր են գրում:

«Թող փորձի այդ ակտ գրողը գա մեր գյուղ ու փորձի ակտ գրի, կփռեմ ցլի կողքը, կփռեմ ասֆլատին, ցլին կդնեմ կողը: Թող մեկը գա իմ տուն, կտեսնեք, թե ինչ եմ անում գլխին: Հլը ընձի չեն ճանաչում»,-ասաց մեկ այլ քաղաքացի՝ հայտարարելով, որ գերանդիով օրական 5 հազար մետր քաղ է արել. «Ես տանջվել անասուն եմ պահել իմ երեխաներին պահելու համար: Էս ի՞նչ եք անում մեր գլուխը»:

«Գարուն է գալիս, փոխանակ սերմ, սիլիտրա տան, գյուղացու ցռան կովին են ուզում: Երկու հատ կով ունենք, էտ եք ուզում: Էտ էլ տանք ձեզ ու պրծնենք: Ամոթ է»,-ասաց քաղաքացին՝ հայտարարելով, որ ժողովուրդը անասնապահությամբ չի զբաղվելու ու Ավստրալիայի ուղտերն են բերելու ուտելու համար:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից