Հասարակություն 

Վարչապետի աշխատակազմը հաստատում է. Նաիրի Հունանյանը նամակ է հղել Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին  Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից նշեցին, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանը նամակ է հղել ՀՀ վարչապետին և պատրաստակամություն է հայտնել մասնակցել Հոկտեմբերի 27-ի անջատված մասով  գործի քննությանը, որը վերաբացելու մասին որոշում կա:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից