Հասարակություն Տեսանյութեր 

Մնում ա տղամարդու վրա հարկ դնեն իր կնոջ կողքը քնելու համար. Ակցիա՝ կառավարության մոտ

analitik.am

Մեզ տանում են սպանդանոց, գյուղացու վրա հարկ դնելու համար: Կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ակցիա անող մսավաճառներից մեկը:

Այս պահին մի խումբ մսավաճառներ բողոքի ակցիա են անում կառավարության մոտ: Նրանք պնդում են, որ չեն կարող իրենց անասուններին տեղափոխել սպանդանոցներ և վճարել պահանջվելիք գումարը:

«Անասնագլխաքանակի համար ցանկանում են հարկ դնել, սպանդանոցի պատճառը դա է, այլ պատճառ չկա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչ են անելու, եթե իրենց պահանջը չկատարվի, ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ ամեն ինչի ընդունակ են, ընդհուպ մինչև ճանապարհ փակելու. «Մեր կյանքը կերան: Կոմունիստներից ժամանակ կոմունիստները կերան… որձ խոզը տանում էինք բոյնի, ասում էին, որ հղի է: Հիմա էլ սրանց ձեռն ենք պլեն ընգել: Մենք հո խուժան չենք, ի՞նչ եք ուզում մեզանից»:

Քաղաքացու խոսքերով, մնացել է մի հարկ, որ դնեն մարդկանց վրա. «Մնում է հարկ դնեն տղամարդկանց վրա՝ ով իրա կնգա կողը քնի, հարկ պտի տա: Էտ ա մնացել»:

Նույն շարքից