Հասարակություն 

Երբևիցե հաշվարկվե՞լ է, թե Արցախյան հակամարտության ողջ ընթացքում հակամարտող կողմերին ՌԴ-ն ինչքան զենք է վաճառել

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ռոբերտ Մելքոնյանն իր էջում գրում է. «Հետաքրքիր է, որևէ մեկը երբևիցե հաշվարկե՞լ է, թե Արցախյան հակամարտության ողջ ընթացքում հակամարտող կողմերին զենք, զինամթերք, զինտեխնիկա վաճառելուց ՌԴ-ն որքան օգուտ է ունեցել: Որքան օգուտ, շահույթ են ստացել զանազան հակամարտություններից ԱՄՆ-ը, Իսրայելը, Ռուսաստանը, Չինաստանը և մյուս զենք արտադրող երկրները:

Իսկ որքան հակամարտություններ կա՞ն...Լիքը...

Իսկ ինչու՞ այդ հակամարտությունները հիմնականում չեն վերանում, չեն կարգավորվում, այլ գոյություն ունեն, և նույնիսկ որոշակի օրինաչափությամբ ընդհարումները կրկնվում են...

Որովհետև այդ խոշոր, զենք-զինամթերք արտադրող, մատակարարող պետություններին, նրանց ընկերություններին ձեռք չի տալիս հակամարտությունների վերացումը, կարգավորումը, նրանք դրանից հսկայական շահույթներ կկորցնեն...»:

Նույն շարքից