Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Դե այդպես փախեք. Միջադեպ՝ Նիկոլ Փաշինյանի հեռանալիս /Տեսանյութ/

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իմ քայլը խմբակցության հանդիպումն ավարտվեց, վարչապետը հեռացավ լրագրողների հարցերն անպատասխան թողնելով: Նա նաև չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք Հայաստանում պետական հեղաշրջման փորձ եղել է, թե՝ ոչ:

ՔՊ գրասենյակի մոտ է նաև ապրիլյան պատերազմի մասնակից, «Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման» ղեկավար Մանուել Մանուկյանը, ով Հայաստանում 2018 թվականի հայտնի օրերին նույնիսկ ելույթ ունեցավ հարթակից: Վարչապետը չկանգնեց ու չզրուցեց նրա հետ, չնայած խնդրանքին:

«Այ ըտենց կգնաք, որովհետև չեք ուզում լսել ճշմարտությունը: Ուրիշ ժամանակ կանգնում էիք: Դե այդպես փախեք»,-ասաց Մանուկյանը:

«Պարոն վարչապետը նստում է մեքենան ու արհամարհական գնում»,-ասաց Մանուկյանը՝ նեկայացնելով ինչ-որ նկար ու հայտարարելով, որ նկարում պատկերված մարդիկ այլասերում են հասարակությունը, վտանգում ազգային անվտանգությունը:

Նույն շարքից