Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչպես է Ալեն Սիմոնյանը վերաբերվում իր ընկեր Արթուր Վանեցյանի վերաբերյալ հայտնի հրապարակմանը

analitik.am

Վարչապետի ու խմբակցության միջև հանդիպումներն արդեն ավանդական են դարձել: Քննարկվել են 2019 թվականին տեղի ունեցած իրադարձությոնները, 2020 թվականի մեր տեսլականը: Հարցեր ուղղեցինք վարչապետին ու ստացանք պատասխաններ: Ուզում եմ ասել, որ նման հանդիպումներ մշտապես եղել ու լինելու են, որևէ արտառոց բան պետք չէ փնտրել: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի մասին են խոսել Նիկոլ Փաշինյանի հետ:

Խոսելով գազի գնի վերաբերյալ քննարկումների մասին՝ Սիմոնյանը հայտարարեց, որ կա նույն ինֆորմացիան, որը հանրությունը գիտի, որն ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ բանակցություններ են ընթանում:

ԱԺ փոխնախագահը պնդեց, որ վարչապետը գոհ է խորհրդարանի աշխատանքից. «Կոնկրետ քննարկում չեղավ, բայց գոհ է»:

Հարցին, թե անդրադարձել են արդյո՞ք պետական հեղաշրջման փորձին՝ Սիմոնյանն ասաց, որ չեն խոսել այդ մասին, նման հարց չի հնչել. «Խոսել ենք 2019 թվականին տեղի ունեցածի ու ապագա անելիքների մասին»:

Ինչ վերաբերում է նրան, թե անձամբ ինքն ինչպես է վերաբերում տեղեկություններին, որ Արթուր Վանեցյանը հակաքարոզչություն է իրականացրել Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների նկատմամբ՝ Սիմոնյանն ասաց, որ չի վերաբերվում դրան, իր օրակարգում նման հարց չկա:

Այսօրվա հանդիպմանը չեն քննարկվել նաև Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցերը. «Կարծում եմ, որ Սահմանադրությանը վերաբերող փոփոխություններ հնարավոր է լինեն, բայց այս պահին կտրուկ փոփոխությունների մասին խոսք չի գնացել»:

Նոր նստաշրջանի մասով հանձնարարականներ չեն եղել. «Պատգամավորներն ազատ են իրենց աշխատանքի մեջ: Թիմային աշխատանքի մասին խոսվեց, ինչպես պետք է տեղի ունենա ԱԺ-կառավարություն աշխատանքը: Քանի որ կա ընդհանուր գաղափարախոսություն, թիմային մտածելակերպ նման բաների կարիք չի լինի»:

Նույն շարքից