Տեսանյութեր Քաղաքականություն 

Լիլիթ Մակունցը մանրամասներ է հայտնում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

analitik.am

Խմբակցությունը յուրաքանչյուր ամիս հանդիպում է ունենում վարչապետի հետ, սա մեր հերթական հանդիպումն էր: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով վարչապետի հետ այսօրվա հանդիպման մասին. «Մեզ համար սրանք աշխատանքային օրակարգի մաս կազմող հանդիպումներ են: Հանդիպմանը քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են 2020 թվականի աշխատանքների համակարգմանը: Առաջիկայում խմբակցությունում նաև ունենալու ենք ռազմավարական պլանավորում»:

Մակունցը նշեց, որ անդրադարձել են ամենատարբեր հարցերի. «Խոսել ենք հարևանների և այլ երկրների հետ հարաբերությունների մասին: Անդրադարձել ենք ներքաղաքական հարցերին, առանձին ուղղություններով կենտրոնացել ենք կոնկրետ ոլորտների վրա»:

Գազի գնի վերաբերյալ քննարկում չի եղել. «Մենք դրա հետ կապված որևէ զարգացում չենք տեսել, այնպես որ որևէ նոր բան չկա այս պահին: Եթե ինչ-որ փուլում ինչ-որ բան լինի, հասարակությանը կտեղեկացնենք»:

Նույն շարքից