Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչու էր Արսեն Թորոսյանը մասնակցում այսօրվա նիստին. Օգնության հասավ Լիլիթ Մակունցը

analitik.am

Քիչ առաջ ՔՊ կենտրոնական գրասենյակում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և ԱԺ Իմ քայլը խմբակցության միջև հանդիպումը, որին մասնակցում էր նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հարցին, թե ինչու է ինքը մասնակցել նիստին, Թորոսյանը նշեց, որ գրեթե միշտ մասնակցում է, շատ է սիրում. «Մենք իրավունք ունենք մասնակցելու: Պաշտոնական հրավերի անհրաժեշտռություն չկա: Խմբակցության կանոնադրությամբ, կուսակցական նախարարներն իրավունք ունեն մասնակցել խմբակցության նիստին»:

Թորոսյանին օգնության հասավ նաև Լիլիթ Մակունցը՝ հայտարարելով, որ կառավարության ու վարչության անդամներն այսօրվա նիստին մասնակցել են, քանի որ խմբակցության կանոնդարությամբ, խմբակցության ղեկավարի կամ քարտուղարի հրավերով վարչության անդամները և առհասարակ ցանկացած ոք կարող է ներկա գտնվել նիստին. «Իմ հրավերով այստեղ ներկա են եղել այն անձինք, ովքեր խմբակցության անդամ չեն, բայց վարչության կամ կառավարության անդամ են»:

Նույն շարքից