Հասարակություն Տեսանյութեր 

Իմ քայլը բավարարված է ծննդօգնության ծառայությունների վերաբերյալ Արսեն Թորոսյանի ներկայացրած հիմնավորումներից. Լիլիթ Մակունց

analitik.am

Այսօր՝ հունվարի 17-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինայնի և ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության միջև հանդիպումից հետո խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողներին հայտնեց, որ առաջիկայում հանդիպում են կազմակերպել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ու քննարկել են ծննդօգնության ծառայությունների հետ կապված հարցերը. «Պարոն Թորոսյանը հանգամանալից ներկայացրել է ողջ քաղաքականությունը, ներկայացրել է ոլորտի մասնագետների վերաբերմունքը քաղաքականության վերաբերյալ և այն, որ դրանից շահելու են բացառապես հենց այն անձինք, ովքեր պատրաստվում են երեխա ունենալ»:

Մակունցը հայտարարեց, որ իրենց բավարարել է նախարարի պատասխանը:

Արսեն Թորոսյանն իր հերթին անդրադարձավ մամուլում տեղ գտած տեղեկություններին, որ կառավարությունն իրեն միայնակ է թողել՝ հայտարարելով, որ դա նման բաներ գրում է միայն մի լրատվամիջոց, որն իր պարտքն է համարում օրվա մեջ մի քանի անգամ նման բան գրել. «Լուրջ չեմ համարում դրան անդրադառնալը: Ես գործադիրի անդամ եմ, ինչպես կարող եմ խնդիր ունենալ գործադիրի հետ»:

Նույն շարքից