Հասարակություն 

Յուվեցի Կարոյից մինչև Գեորգի Կուտոյան. «Նոր Հայաստանի» ամենաաղմկահարույց մահերը /լուսանկարներ/

analitik.am

Այսօր Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Սա «նոր Հայաստանի« թերևս ոչ առաջին աղմկահարույց մահն է: Ներկայացնում ենք, նախորդ դեպքերը, որոնք ցնցել են հանրությունը:

2018 թվականի հոկտեմբերի 6-ի գիշերը Երեւանում սպանվեց ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), ապա նախնական վարկածով՝ ինքնասպան եղավ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):

2019 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23: 59-ին Բջնիի առանձնատներից մեկում հայտնաբերվեց ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ–գնդապետ Հայկ Հարությունյանի դին: Դիակի կողքին հայտնաբերվել էին «ПМС» տեսակի ատրճանակ և պարկուճ:

2019 թվականի նոյեմբերի 28-ին ՌԴ Պյատիգորսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացավ Երեւան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Նույն շարքից