Երևանում այսօր հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին: Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ նշելով, որ վերջինս ընդամենը 38 տարեկան էր:
Ռուսական գործակալությունը, հղում անելով ՀՀ ՔԿ հաղորդագրությանը, հայտնում է, որ Կուտոյանի դին հայտնաբերվել է Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում:
Հրապարակման մեջ նաև նշվում է, որ Գեորգի Կուտոյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն նշանակվել է 2016 թվականի փետրվարին, իսկ ավելի վաղ եղել է ՀՀ նախագահի օգնականը՝ իրավական հարցերով: Պաշտոնից ազատվել է 2018 թվականի մայիսին՝ արդեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որոշմամբ:
2020 թվականի Կուտոյանը կդառնար 39 տարեկան: