Հասարակություն 

Ալեն Սիմոնյանը՝ Գեորգի Կուտոյանի մահվան մասին

analitik.am

Այս լուրն ապշահար է արել համ ինձ համ իմ գործընկերներին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է հՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ՀՀ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահվան մասին. «Լուրը նոր է, խորը մեկնաբանություններ չեմ կարող անել: Այդ մասին տեղեկացել եմ մամուլից»:

Սիմոնյանն իր ցավակցությունը հայտնեց Կուտոյանի հարազատներին. «Չգիտեմ ինչ ասեմ: Վստահ եմ, որ մոտ ապագայում կիմանանք մանրամասները: Ապշած եմ»:

Հաշվի առնելով այն, որ նա ԱԱԾ նախկին ղեկավար է ու տիրապետում է որոշակի ինֆորմացիայի՝ արդյո՞ք սա կարելի է զուտ պատահականություն համարել: Պատասխանելով լրագրողի հարցին՝ Սիմոնյանը նշեց, որ այս դեպքում խոսքը վերաբերում է մարդու կյանքին. «Չեմ կարծում, թե նա այնպիսի ժամանակահատվածում է զբաղեցրել կամ այնքան մեծ բեռ է կրել… չգիտեմ … ինքնասպանությունը, սպանությունը տարբեր մեկնաբանությունների, հետևությունների առիթ են: Եկեք սպասենք ու տեսնենք, թե ինչ կասի նախաքննող մարմինը»:

Միգուցե սա արձագանք է իշխանությանը, եթե նկատի ունենանք այն, որ ամիսներ առաջ էլ մահացավ Հայկ Հարությունյանը: Սիմոնյանը կարծիք հայտնեց, որ սա նախկինի արձագանքը կարող է լինել, որը մինչև օրս հնչում է. «Սա ցավալի արձագանք է: Կարծում եմ, որ հետևություններ պետք է անենք: Ինձ մեկ մեկ թվում է, որ ինչ-որ բացասական գործընթաց է տեղի ունենում, որը կողքով անցնում է, ու մենք դրա հետ առնչություն չունենք: Ցավում եմ, որ դա կյանքեր է արժանանում: Խոսքը հուզական, էմոցիոնալ, մարդկային բանի մասին է: Սա իմ առաջին տպավորությունն է»։

Նույն շարքից