Հայաստան 

Վարչապետն ընդունեց նաիրիտցիներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող Երևանի «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների: Վարչապետը ևս մեկ անգամ լսել է նաիրիտցիների խնդիրները, նշել, որ դրանք լրացուցիչ կքննարկվեն կառավարությունում:  


Վարչապետն ընդգծել է, որ Համաշխարհային բանկի միջազգային փորձագետները ուսումնասիրություններ են կատարելու «Նաիրիտ»-ում՝ գործարանի գործարկման հնարավորության վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու համար:   Ակնկալվում է, որ այն կներկայացվի հաջորդ տարվա ընթացքում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն և գործադրել անհրաժեշտ ջանք՝ գործարանի հետագա գործարկման համար: 

Նույն շարքից