Դեպքի վայրի զննություն է տեղի ունենում: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:
Հարցին, թե ինչ վարկածներ են շրջանառվում, Մելիքյանն ասաց, որ հարցերին պատասխանելու համար, պետք է դեպքի վայրի զննությունն ավարտվի. «Մենք հայտնաբերել ենք Կուտոյանի դին: Հիմա դեպքի վայրի զննություն է կատարվում, ինչի արդյունքում ես ձեր հարցերին կկարողանամ պատասխանել»:
Մելիքյանը տեղյակ չէ՝ զենքը Կուտոյանինն է, թե՝ ոչ:
Հարցին, բնակարանում էլի մարդ եղել է, ՔԿ նախագահի տեղակալն ասաց՝ երբ դեպքի վայր են գնացել, այնտեղ եղել են Կուտոյանի կինն ու հայրը. «Նախնական տեղեկություններով, Կուտոյանի դին հայտնաբերել է կինը»: