Դեպքի վայրի զննությանը մասնակցում են նաև դատական բժիշկները, դիակի զննությամբ կպարզվի, թե քանի վնասվածք կա: Լրագրողների հետ զրույցում քիչ առաջ հայտնեց ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:
Լրագրողների զրուցակիցը տեղյակ չէ պատերի վրա փամփուշտների հետքեր կան, թե՝ ոչ: Հարևանների հետ դեռ չեն զրուցել. «Մենք հիմա աշխատում ենք տեսախցիկներով, հարցերի պատասխանները կլինեն: Ամբողջ տարածքը կահավորված է տեսախցիկներով: Աշխատում ենք»:
Հարցին՝ արդյո՞ք հարազատները որևիցե կասկածելի բան նկատել են, Մելիքյանն ասաց, որ հարազատներն այնպիսի վիճակում են, որ…
ՔԿ նախագահի տեղակալը տեղյակ չէ, թե ինչ վարկածի են հակված Կուտոյանի հարազատները, դեռ չի խոսել:
Մելիքյանը նշեց նաև, որ դեպքի վայրում զենք է հայտնաբերվել, սակայն չգիտի, թե ինչ զենքի մասին է խոսքը. «Մասնագետների մասնակցությամբ զննությունը կատարվում է: Հետո բոլոր հարցերին կպատասխանենք»: