Հայաստան Քաղաքականություն 

Ո՞վ է արագ արձանագրել Գեորգի Կուտոյանի մահը Վիկիպեդիայում

analitik.am

Մամուլում տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ  այսօր հրազենային վնասվածքներից մահացած հայտնաբերված ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը Ամանորից  առաջ էր վերադարձել Եվրոպայից՝ եվրոպական երկրներում  ինչ-որ ծրագրի ուսումնառությունից հետո։

Հետաքրքրական է նաև այն, որ Կուտոյանի մահից քիչ անց Վիկիպեդիայում արդեն հասցրել են «արձանագրել» Կուտոյանի մահը։  Վիքիպեդիայի Գեորգի Կուտոյանի  կենսագրականում արդեն փոփոխություն է կատարվել,  որտեղ նշվել է  նաև նրա մահվան տարեթիվը․ «Գեորգի Կարենի Կուտոյան (սեպտեմբերի 30,1981, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ-հունվարի 17, 2020, Երևան, Հայաստան), հայ իրավաբան, ՀՀ պետական գործիչ, ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն․։

Բացի այդ, ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Միրզոյանն էլ նկատել է, որ Գեորգի Կուտոյան անունով մասնակիցը դեռ հունվարի 3-ին և երեկ (հունվարի 16-ին) փորձել է Հայերեն Վիքիպեդիայից ջնջել ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի մասին հոդվածի բովանդակությունը։

Հետաքրքիր է՝ թե ո՞վ ա այդպիսի արագությամբ խմբագրել Գեորգի Կուտոյանի կենսագրական տվյալները Վիկիպեդիայում։

Նույն շարքից