Հասարակություն 

Խնդրում եմ չգալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, այսօրվա նիստը հատուկ կապ չունի Գեորգի Կուտոյանի մահվան հետ. Աշոտյան

analitik.am

Արմեն Աշոտյանն իր էջում գրում է. «Այո, այսօր նախատեսված է ՀՀԿ Գործադիր Մարմնի հերթական նիստը: Այն վաղուց էր պլանավորված՝ որպես այս տարվա անդրանիկ նիստ: Այսօրվա ողբերգական իրադարձության հետ հատուկ կապ չունի:

Նիստը չի լուսաբանվելու, աշխատանքային է: Բրիֆինգ նույնպես նախատեսված չէ: Եթե կարիք լինի, նիստի ավարտին համապատասխան հաղորդագրություն կտարածենք:

Խնդրում եմ չգալ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, քանզի ձեր մուտքը արտոնված չի լինելու: Մի եկեք, որ դրսում չմրսեք:

Շնորհակալություն համագործակցության և ուշադրության համար»:

 

Նույն շարքից