Հրայր Թովմասյանն անձամբ ինձ խնդրեց, որ բարձրանա դեպքի վայր, ես թույլ չեմ տվել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:
Ավելի վաղ տեսանյութ էինք տարածել, թե ինչպես է ՍԴ նախագահն արտասվում Գեորգի Կուտոյանի տան մոտ:
Մելիքյանը նշեց, որ ոստիկանները պահպանել են դեպքի վայրը:
Վանեցյանին Մելիքյանը չի տեսել:
Հարցին, թե ինչու էր Հրայր Թովմասյանը եկել, ՔԿ նախագահն ասաց, որ չգիտի. «Շատ հուզված էր, միգուցե ընկերներ են»: