Եկատերինբուրգում 16-ամյա աղջիկն ինքնասպան է եղել՝ չցանկանալով ամուսնանալ 50-ամյա տղամարդու հետ: Այս մասին հայտնում է «Подъем»-ը:
Ըստ պարբերականի՝ աղջիկը, որը եզդիների ընտանիքից է, գերազանց առաջադիմությամբ է սովորել դպրոցում, սակայն 9-րդ դասարանից հետ դուրս է եկել դպրոցից ամուսնության նպատակով: Նրա ծնողները որոշել են ամուսնացնել աղջկան 50-ամյա եզդի տղամարդու հետ: Հայտնի է, որ եզդիների հավատքը թույլ է տալիս ամուսնանալ 16 տարեկանից:
Հարուցվել է քրեական գործ՝ անչափահասին ինքնասպանության հասցնելու հոդվածով:
 
             
             
            