Հայաստան Հասարակություն Քաղաքականություն 

Կուտոյանը տիրապետում էր ՊՊԾ գնդի վրա հարձակված ահաբեկչական խմբի և Սորոսի գրասենյակի կապի մասին գաղտնի տեղեկություններին. Մալյան

 

 

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Glock 17, թե՞ Glock 21: Սա կարևոր հարց է, քանի որ Glock 21-ը 45 կալիբրի զենք է և կրակոցի ձայնը կողքի թաղերում էլ կլսվեր: Բացի այդ 21-ի հրազենային վնասվածքը առնվազն 20 սմ տրամագծով անցք պիտի լիներ: Սովորաբար այդ նախարարների մակարդակում 21 մոդելն են նվիրում...

Հաջորդ հարցը` այո, glock 17-ը վարձու մարդասպանների մոտ ամենաշատ տարածում գտած զենք է: Դեպքի վայրից գտել են 40-ից ավել պարկուճ և մեկ ատրճանակ: Արդյո՞ք մեկ ատրճանակ է «աշխատել» դեպքի ժամանակ:

Հաջորդ հարցը` glock-ը այն բացառիկ ատրճանակներից է, որը ունի ավտոմատ կրակի ռեժիմի հնարավորություն: Այսինքն երկու glock-ից 40 կրակոցը ավտոմատ ռեժիմով կարելի է իրականացնել շատ կարճ ժամանակում: Պահունակը 19 փամփուշտ: Կրակոցները ավտոմատ ռեժիմով են եղե՞լ:

Հիշեցնեմ, որ Կուտոյանը հետհեղափոխական որևէ քրեական գործով չէր անցնում և ի պաշտոնե տիրապետում էր ՊՊԾ գնդի ահաբեկչական հարձակման կազմակերպիչների և Սորոսի գրասենյակի կապերի մասին բացառիկ տեղեկատվությանը, սակայն այդ մասին ավելի ուշ...»:

 

 

 

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից