Հասարակություն 

Բնակարանում 20 շուն պահող հարևանուհին վախի մթնոլորտում է պահում ամբողջ շենքը

Ռուսաստանում բնակչուհին 20 շուն է պահում իր բնակարանում՝ վախի մթնոլորտում պահելով ամբողջ շենքը:

Ինչպես հայտնում է «АиФ-Приморье»-ն, հարևանները չեն կարողանում հանդուրժել շների անվերջ թվացող հաչոցները, իսկ արտասովոր հոտի պատճառով ստիպված են ձմռան ցրտին միշտ բաց պահել պատուհանները:

Հարևանները վախենում են նաև դուրս գալ տներից, քանի որ շները հարձակվում են մարդկանց վրա, մինչդեռ կենդանիների տիրուհին նույնքան ագրեսիվ է իրեն պահում, որքան իր շները: Հարևանները բազմիցս փորձել են կարգավորել հարցը, սակայն ապարդյուն:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից