Հասարակություն Պատահարներ 

ՃՏՊ Շիրակի փողոցում

analitik.am

Հունվարի 17-ին, ժամը 17:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 43 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան բախվել է ծառին, այնուհետև՝ պատին, առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արթուր Ն., ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, այնուհետև՝  «Կլայկ» կահույքի արտադրամասի պատին. վառելիքի արտահոսք չի եղել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:

Նույն շարքից