Հայաստանում` արտարժույթի շուկայում, կայունացման գործընթաց է:
Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Համոզված եմ, որ առաջիկա երկուշաբթի-երեքշաբթի վիճակն ամբողջությամբ կկայունանա»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց նա: Գնաճի վերաբերյալ մեր հարցին, թե գործարարներին հորդորում է գները չթանկացնել, Աբրահամյանը պատասխանեց, թե հորդորում է գներն անտեղի, անհիմն չբարձրացնել: