Հասարակություն 

Լուվրի թանգարանը գործադուլ է հայտարարել

analitik.am

Փարիզի Լուվրի թանգարանի աշխատակիցը հունվարի 17-ին հայտարարել է կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված գործադուլի մասին, որի պատճառով թանգարանը փակվել է: Այս մասին հայտնում է  Le Parisien-ը:

Նշվում է, որ ցուցարարները փակել են թանգարանի բոլոր հիմնական մուտքերը՝ հիմնական մուտքի ապակե բուրգի մոտ տեղադրելով պաստառներ՝ «Մշակույթը վտանգված է» և  «Լուվրը փակ է գործադուլի պատճառով» գրառումներով:

Հայնտի է, որ թանգարանի՝ ցուցարարներին միացած աշխատակիցները պահանջում են աշխատանքային պայմանների բարելավում և աշխատավարձի բարձրացում:

Նույն շարքից