Հասարակություն Պատահարներ 

Հրդեհ Դավիթաշենի փողոցում

analitik.am

Հունվարի 17-ին, ժամը 17:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դավիթաշենի 1-ին փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից խորդանոցում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել են տանը կից խորդանոցի տանիքը (80 քմ), ներսում կուտակած փայտ (15 խմ) և ջերմահարվել մոտակայքում գտնվող ջերմոցի պոլիէթիլենային ծածկը (30 քմ):

Նույն շարքից