Հասարակություն 

3-ամյա հրաշամանուկը հայտնվել է բարձր IQ ունեցող մարդկանց շարքերում

analitik.am

Բրիտանիայում  3-ամյա հրաշամանուկը ներգրավվել է բարձր IQ ունեցող մարդկանց խոշորագույն կազմակերպության մեջ: Այս մասին հայտնում է  Metro-ն:

Մուհամմադ Հարիզ Նաձիմը սկսել է խոսել 7 ամսականում, իսկ 2 տարեկանում սկսել է կարդալ և անգիր ասել ամբողջական պատմություններ: 3-ամյա տղան գիտի 2 լեզու՝ մալայերեն և անգլերեն:

«Մենք փորձ չունեինք և կարծում էինք, թե բոլոր երեխաներն են այսպիսին: Մենք հասկացանք, որ նա արտասովոր է, երբ նա սկսեց գնալ մանկապարտեզ, և մեզ ասացին, որ նա իր զարգացմամբ մյուս երեխաներից առաջ է»,- ասել է երեխայի մայրը:

Հրաշամանուկի  IQ-ն բարձր է 99,7 տոկոս մարդկանց IQ-ից: Ներկայումս տղան IQ կազմակերպության ամենաերիտասարդ անդամն է:

Նույն շարքից