Աշխարհի «ամենափոքր» մարդը՝ նեպալցի Հագենդրա Թափա Մահարը, մահացել է 27 տարեկան հասակում: Այս մասին հայտնում է «Գինեսի ռեկորդների գրքի» կայքը:
Մահարի հասակը 67,08 սմ էր: Վերջին շրջանում նա տառապում էր սրտի և թոքերի հիվանդությունից:
2011 թ. նեպալցին նշանակվել էր Նեպալում զբոսաշրջության ոլորտում բարի կամքի դեսպան: