Հասարակություն 

Եթե կարծում եք, թե նրանք փոշմանելու են, որ արել են ստորություն` սխալվում եք. Բաբայան

analitik.am

Արսեն Բաբայանն իր էջում գրում է. «Եթե կարծում եք, թե նրանք չգիտեն, որ ստորություն են անում` սխալվում եք:

Եթե կարծում եք, թե նրանց արած ստորությունը մատնանշելով նրանք այլևս չեն անելու ստորություն` սխալվում եք:

Եթե կարծում եք, թե նրանք փոշմանելու են, որ արել են ստորություն` սխալվում եք:

Նրանք ստորությունն անում են հասկանալով և ցանկանալով: Նրանք հստակ գիտակցում են, գցում-բռնում են, հաշվարկում և հետո միայն գիտակցված անում այդ ստորությունը:

Նրանք ստորությունն անելուց առաջ մտքում իրենց հարցում են` չանե՞մ այդ ստորությունը, ու իրենք էլ պատասխանում` անեմ, բա ո՞նց, լավ էլ անեմ:

Նրանք ստոր են:

Նրանք գիտակցված ստոր են, ուստի նրանց փոխելու ջանքերը զուր են:

Անտեսեք նրանց, քանի որ նրանք հպարտանում են, երբ նրանց ստոր եք անվանում»:

 

Նույն շարքից