Հասարակություն 

Կուտոյանի առեղծվածային մահից հետո Արթուր Վանեցյանը ուժեղացրել է իր անվտանգության ծառայությունը. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, երեկ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Կուտոյանի առեղծվածային մահից հետո, «Փաստ» թերթի տեղեկություններով, իր անվտանգության ծառայությունն է ուժեղացրել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

Մեր աղբյուրները պնդում են, որ Վանեցյանի հարազատներն ու ազգականները համոզում են, որ նա գոնե առժամանակ դուրս գա երկրից, քանի դեռ ամեն ինչ չի «պարզաջրվել»:

Այս տեղեկությունները Արթուր Վանեցյանից ճշտել չհաջողվեց, նա երեկ ողջ օրը հեռախոսազանգերին չէր պատասխանում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից