Հասարակություն 

Կինը ծննդաբերել է ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենայի մեջ

analitik.am

Մոսկվայում կինը ծննդաբերել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենայի մեջ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ին, Կիևի մայրուղում։ Ճանապարհային ոստիկանության ծառայողներին մոտեցել է մի տղամարդ և ասել, որ իր կինը ծննդաբերում է ու խցանումների պատճառով չի կարողանում հիվանդանոց հասնել։ Ոստիկանները կնոջը տեղափոխել են ծառայողական ավտոմեքենա, սակայն ճանապարհի կեսից կինը ծննդաբերել է ավտոմեքենայի մեջ։

Ճանապարհային ոստիկանության ծառայողները շտապօգնություն են կանչել և որոշել ինքնուրույն ընդունել ծնունդը․ արդյունքում տղա է ծնվել։

Նույն շարքից