Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում զրույցում ասաց, թե ինքը կարծում է, որ Ոստիկանությունը չպետք է վերափոխվի Ներքին գործերի նախարարության։
«Ես մի քիչ այլ ձև եմ մտածում: Ոստիկանությունն ավելի ճիշտ է, որովհետև քաղաքականությունից դուրս է, ոստիկանապետը ոչ մի կուսակցության անդամ չէ, ավելի ազատ է իր գործողություններում, կուսակցական ճնշումների չի ենթարկվում: Սա ավելի ճիշտ մոդել է»,– ասաց նա: