Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նամակ է ստացել Լիբիայի ազգային բանակի հրամանատար մարշալ Խալիֆա Խաֆթարից, որում նա խոսել է խաղաղ բանակցությունները շարունակելու համար Մոսկվա գալու պատրաստակամության մասին: Նամակի բովանդակությունը հասանելի է Կրեմլի կայքում։
Նամակում, մարշալը Ռուսաստանի ղեկավարին սիրելի ընկեր է անվանել և շնորհակալություն հայտնել Լիբիայում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ ռուսական կողմի ջանքերի համար: