Հասարակություն 

Արարատ Միրզոյանի կինը՝ Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ ֆեյսբուքյան արձագանքի մասին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանն, իր էջում գրում է. «Գրեթե մեկ շաբաթ չէր ստացվում ֆեյսբուք մտնել` զբաղվածության պատճառով: Այսօր ստացվեց, և ամբողջ էջս Գեորգի Կուտոյանի նկարներներն են: Առաջին միտքը, որ գալիս ա` երիտասարդ տարիքը, մանկահասակ երեխան, ընտանիքը... Հետո չվերահսկվող ջղայնություն, երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս:

Ապա հասնում ես mamul.am-ի` բարոյականության բոլոր սահմանները հատած հարցմանը` սպանության վարկածի շուրջ, ապշահար կարդում հեգնական մեկնաբանությունները Հրայր Թովմասյանի անկեղծ մարդկային հուզմունքի շուրջ ու հասկանում, որ ճիշտը ֆեյսբուք չմտնելն էր»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից