Հասարակություն 

Նովոսիբիրսկի օդանավակայանում այրվել է 180 ուղևորով ինքնաթիռի շարժիչը

analitik.am

Նովոսիբիրսկի Տոլմաչևո օդանավակայանում բռնկվել է ուղևորատար ինքնաթիռի շարժիչը, որը պետք է թռչեր Վիետնամի Կամրան քաղաք: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով շտապ օգնության ծառայության իր աղբյուրին:

Ըստ նախնական տվյալների, երբ ինքնաթիռը փորձել է թռչել, վառելիքը բոցավառվել է: Օդանավի անձնակազմը կիրառել է հրդեհաշիջման համակարգ: Ինքնաթիռում եղել է ավելի քան 180 ուղևոր, բոլորը տարհանվել են:

Նույն շարքից